National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2021
Միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող փոփոխություններ Հարկային օրենսգրքում
1 / 10

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ. «Դեռեւս 2018-ին ստորագրվել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով  ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որն Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2020-ին: Արձանագրությամբ նախատեսված տեղեկատվության փոխանակումը պատշաճ ապահովելու համար առաջարկվում է լրացնել օրենսգրքի 134 հոդվածը»: Սահմանվում է, որ հարկային գործակալները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հարկային մարմին կներկայացնեն տեղեկություններ այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների եւ նրանց վճարած եկամուտների, պահված շահութահարկի գումարների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ-ն միջազգային պայմանագրերով ստանձնել է պարտավորություններ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը:

Հանձնաժողովում կայացած մասնագիտական քննարկումը՝ այստեղ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am